Կարլ Սիգբան շվեդ.՝ Karl Siegbahn | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1886 Örebro Nikolai parish, Շվեդիա |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1978 (91 տարեկան) Էնգելբրեքտ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Գերեզման | Engelbrektskyrkans kolumbarium |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լունդի համալսարան և Ուփսալայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Շվեդիայի ռազմագիտության թագավորական ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լունդի համալսարան և Norra Real? |
Տիրապետում է լեզուներին | շվեդերեն |
Եղել է գիտական ղեկավար | Հանես Ալֆվեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Karin Högbom? |
Երեխա(ներ) | Կայ Մանե Սիգբան և Bo Siegbahn? |
Manne Siegbahn Վիքիպահեստում |
Կարլ Սիգբան (շվեդ.՝ Karl Manne Georg Siegbahn, դեկտեմբերի 3, 1886, Örebro Nikolai parish, Շվեդիա - սեպտեմբերի 24, 1978, Էնգելբրեքտ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ ֆիզիկոս, Շվեդիայի թագավորական ԳԱ անդամ (1922 թ.)։
Ավարտել է Լունդի համալսարանը (1911 թ.)։ 1920-1923 թվականներին Լունդի, 1923-1937 թվականներին Ուպսալայի համալսարանների պրոֆեսոր։ 1937 թվականից Շվեդիայի թագավորական Գիտությունների Անդամ ֆիզիկայի նոբելյան ինստիտուտի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են ռենտգենյան ճառագայթների սպեկտրասկոպիային և միջուկային սպեկտրասկոպիային, որի հիմնադիրը Սիգբանն է։ Իր մշակած մեթոդների ու սարքերի օգնությամբ հետազոտել է ռենտգենյան սպեկտրները՝ հարստացնելով դրանց վերաբերյալ եղած տեղեկությունները։ Առաջինն է հայտնաբերել ու չափել ռենտգենյան ճառագայթների դիսպերսիան, փորձով ապացուցել, որ դրանց բեկման ցուցիչը փոքր է մեկից։ Պատրաստել է փոքր լայնության դիֆրակցիոն ցանց, որի օգնությամբ չափել է փափուկ ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարությունները։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1933 թ.)։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958 թ.)։ Նոբելյան մրցանակակիր (1924 թ.)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Սիգբան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |